Արագածոտնում բախվել են BMW-ն ու Mitsubishi Pajero-ն․ կա 4 վիրավոր, 1-ը երեխա է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

751d0ff4fc68a9f049e2e848fe93cfb7.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։



Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի։ Տեղի ճանշինը օպերատիվ ձևով կատարել է ճանապարհը ձյունից մաքրելու, աղ ու ավազով մշակելու գործողություններ։





--00—ԶՀ