ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Դեկտեմբերի 14-ին ժամը 20-44-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Մամիկոնյան փողոցում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է դեպքի վայր։ Տեղ հասնելուց պարզվել է, որ հրդեհ չկա, բալոնի գազն է արտահոսել։ Փրկարարները այն տեղափոխել են անվտանգ տարածք։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բնակիչներին գազի բալոնները օգտագործելիս լինել ուշադիր, պահպանել անվտանգության կանոնները, անսարքության դեպքում դիմել համապատասխան մասնագետների օգնությանը։
--00--ԱՀ