ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Դեկտեմբերի 25-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է առանձնատուն:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող երկհարկանի տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 26-ին, ժամը 00:33-ին, մարվել՝ 02:30-ին: Այրվել են տան երկրորդ հարկի առաստաղը և տանիքը (մոտ 525 քմ)։
--00--ԱՀ