ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
TRT Haber-ի փոխանցմամբ՝ Իգդիրում նահանգային ժանդարմերիայի ստորաբաժանումները մաքսանենգության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում բեռնափոխադրող ընկերություններից մեկի մեքենայում խուզարկություն են իրականացրել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված 1 կիլոգամանոց ոսկու ձուլակտոր (հարգը 22)։
Կասկածյալը, ով ոսկու ձուլակտորն արևմտյան նահանգներ ուղարկելու նպատակով տվել էր բեռնափոխադրողին, ձերբակալվել է։
--00—ՅՄ