ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
«Ադեկվադ» կուսակցության գրասենյակում խուզարկությունն ավարտվել է: Առգրավել են բոլոր կրիչները, համակարգիչները: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ ըստ էության, սա կաթվածահար է անում «Ադեկվադ» միաբանության գործունեությունը:
Նա խոսեց նաև միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, նշեց՝ նրա դեպքում իրավաբանների շրջանում հայտնի «թուրք հայհոյելու համար» պատասխանատվության հոդվածի առաջին կիրառումն է:
«Ինչի համար է դա կիրառվել: Արթուր Դանիելյանը երեկվա խոսքում նշել էր մոտավորապես հետևյալը,որ Հայաստանը կապիտուլյացիայի հասցրած, 2 տարի բանակը կազմալուծած մարդիկ պետք է իմանան, որ երկար չեն ապրելու»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ժողովրդի մեջ տարածված է հետևյալ ձևակերպումը՝ «հող հանձնողին հանձնել հողին»:
Միաբանությունից նաև հայտնեցին՝ Արթուր Դանիելյանի բնակության վայր ներկայացել են վարույթ իրականացնող մարմնի անհամաչափ մեծաքանակ ներկայացուցիչներ՝ խուզարկություն իրականացնելու նպատակով:
--00--ԱԹ