ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Հայաստանում Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացված «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի փակման արարողությունից առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման հետևանքով իրադրությանը` կոչ անելով ԵԽ ներկայացուցիչներին բոլոր հնարավոր խողովակներով ճնշում գործադրել` Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից։
Անդրադառնալով ծրագրին` նախարարը կարևորել է բժշկական օգնության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պահպանումը:
--00—ՅՄ