Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում․ Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

image_750x_63a3115a6c534 (1).jpg

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Պատկերացրեք՝ մեկը հանցագործություն է անում, օրինակ՝ մարդ է սպանում և հանցագործության հետքերը թաքցնում է… 

Իրավապահ մարմիններն իմանում են այդ մասին, բայց, չկարողանալով գտնել անհրաժեշտ ապացույցներ, խնդրում են այդ նույն հանցագործին, որ օգնի նրանց այդ հարցում (այսինքն, բացահայտի ինքն իր արած հանցագործությունը…):

Հիմա, երբ ակնկալում եք, որ ազգակործան պատուհասը պետք է ինչ որ լուրջ քայլեր ձեռնարկի Բերձորի (Լաչինի), առավել ևս Արցախի մասով, ստացվում է վերոնշյալ օրինակի պատմությունը: 

Քանի այս քաղ. ուժն իշխանության է, չի կարող որևէ լուրջ հաջողություն լինել: Նրանց օրակարգը լրիվ այլ է, և ամեն գնով իրականացնում են այն: 

Վաղուց դատված լինելու փոխարեն «բարեփոխումներ» են անում»։

--00—ԶՀ