ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Պատուհասի լատենտ աջակիցները, չարիքի կողմից երկրի գլխին այսքան աղետ բերելուց հետո, դեմքի միամիտ արտահայտությամբ հաճախ հարցնում են.
- Իսկ ի՞նչ կարող է անել ստեղծված վիճակում «խեղճը»:
Ալեգորիկ օրինակով պատասխանեմ:
ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զարտուղի ճանապարհներով միջակ դեղագետը դառնում է գլխավոր վիրաբույժ: Միջին ծանրության հիվանդին վիրահատելիս հասցնում է կրիտիկական վիճակի:
Արձանագրենք, ստեղծված դրության մեղավորը դեղագետ-«վիրաբույժն» է…
Պարզվում է, որ անհրաժեշտ են ոլորտի լավագույնները՝ փորձելու ինչ որ բան շտկել՝ գոնե նվազագույն կորուստներով:
Միջակ դեղագետը իհարկե չի մտնում լավագույն վիրաբույժների թվի մեջ:
Արած հանցագործության համար էլ նա պետք է պատասխանատվություն կրի:
Չէ՞ որ միջին ծանրության վիրահատությունը դարձրել է բարդագույն…
Մեղմ ասած, տարօրինակ կլինի, եթե հիվանդի մահանալուց հետո ընտանիքի անդամները սկսեն խղճալ մահվան հեղինակին և հայտարարեն, որ վիճակը ծանրագույն էր և «բժիշկը» ոչինչ անել չէր կարող, մեղք չունի:
Մի՛ մոռացեք պատճառահետևանքային կապը…
Հ․Գ․ 120.000 հայ հայտնվել է թշնամու շրջափակման մեջ, որովհետև ՀՀ իշխանությունը հակապետական է, հակահայկական»:
--00—ԶՀ