ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
--00—ՅՄ