ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Փարիզում հրաձգության հետևանքով երկու զոհ կա, հայտնում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ Էնժիեն փողոցում 69-ամյա տղամարդը կրակ է բացել անցորդների վրա, ինչից հետո համատարած խուճապ է սկսել:
Դեպքը տեղի է ունեցել Ահմեթ-Կայա քրդական մշակութային կենտրոնի հարևանությամբ:
Հարձակվողին օպերատիվորեն բերման են ենթարկել ոստիկանություն, նրա արարքի դրդապատճառները պարզվում են։
Տուժածները բուժօգնություն են ստանում, սակայն նրանց վիճակի մասին դեռ տեղեկություն չկա։
--00—ԶՀ