Իսրայելի և Հորդանանի սահմանին հրաձգության հետևանքով զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Capture

Իսրայելի և Հորդանանի սահմանին գտնվող Ալենբի անցակետում զինված հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, հայտնում է Իսրայելի շտապօգնության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բեռնատարի վարորդը Հորդանանից ժամանել է անցակետ և կրակ բացել սահմանային անցակետի աշխատակիցների վրա։

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակվողը վնասազերծվել է։

--00—ՅՄ