Միութենական պետությունն ինքնիշխանության խախտում է, Հայաստանի օրակարգում նման բան չկա. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ՀՀ Սահմանադրություն հռչակել է Հայաստանը սուվերեն պետություն, և Հայաստանը շարունակելու է սուվերեն պետություն մնալ: Մեր ամբողջ առաքելությունը դա է, որպեսզի պաշտապանենք Հայաստանի սուվերենությունը: Այդ մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի շրջանակում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ որտե՞ղ է գրված, որ Միութենական պետությունը ոտնահարում է ՀՀ-ի սուվերենությունը, օրինակ, ԵՄ-ում բոլորը սուվերեն են, Արմեն Գրիգորյանը պատասխանել է. «Միութենական պետությունն ամբողջովին ինքնիշխանության խախտում է, որովհետև Միութենական պետությունում 1-ին հերթին հենց սուվերենությունն են վերացնում. ամբողջ խնդիրը միութենական պետության դա է: Հայաստանի օրակարգում նման բան չկա»,-ապա ԱԽ քարտուղարը հավելել է, որ ԵՄ-ում էլ կան սուվերենության մասով քննարկումներ, բայց այս դեպքում ավելի սուր են:

«Համոզված եմ, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները միանշանակ սահմանափակում են այդպիսի հնարավորությունները, նույնիսկ այդ հարցը քննարկելու հնարավորությունն են սահմանափակում»,-ասել նա:

--00—ԼՄ