ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարել ենք, որ այս առաջարկն անընդունելի է։ Մենք բանակցում ենք հիմնարար սկզբունքների շուրջ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում միայն իր ազգային շահերից ելնելով»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
--00—ՅՄ