ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը.
«Սրա արդյունքում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվել է շրջափակման մեջ։ 1100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 270 անչափահաս չի կարողացել Հայաստանից վերադառնալ Արցախ»,-գրել է նա:
--00—ԶՀ