ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Ընդդիմադիր պատգամավորները Սյունիքի մարզում այցելել են մարտական դիրքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երկու օր է Սյունիքի մարզում ենք:
Իմ գործընկերների` Սեյրան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Արթուր Սարգսյանի, Ագնեսա Խամոյանի, Գեղամ Մանուկյանի, Արթուր Խաչատրյանի և Մհեր Սահակյանի հետ այցելել ենք Սիսիանի և Ներքին Հանդի մարտական դիրքեր:
Հայրենիքը սկսվում է առաջնագծից և յուրաքանչյուրիս պարտքն է լինել զինվորի կողքին»,- գրել է նա:
--00--ԱՀ