ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
«HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լաչինի միջանցքի շրջափակման հետ:
Կազմակերպությունը լրջորեն մտահոգված է միջանցքի շարունակվող շրջափակման, որը միակ մուտքն է ապահովում Լեռնային Ղարաբաղ։
«HALO Trust»-ը հույս ունի արագ լուծել խնդիրը և մշտական կապի մեջ է գործընկերների և այլ մարդասիրական կազմակերպությունների հետ ՝ անհրաժեշտության դեպքում մարդասիրական օգնությունը համակարգելու համար:
--00—ՅՄ