ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Հուսով եմ, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի արագ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանին։
«Իրանը միշտ ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների խաղաղ լուծումը։ Գտնում ենք, որ հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարումը կարող է վերջ դնել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին։
Պետք է խուսափել ավելորդ լարվածությունից, որը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գրավականն է»,-ասել է նա։
--00—ՅՄ