ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը Սուրբ Ծննդյան ֆոնին։ Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ը:
Մինչդեռ, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ չեն աջակցում Ռուսաստանի կողմից վերոնշյալ առաջարկին։
--00—ՅՄ