ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն հայտնել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են անցկացրել։
«Համախմբվեցինք Ֆրանսիայի ԱԺ դիմաց՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ դադարեցնելու հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։ Արտակարգ իրավիճակ է։ Մեր հայ դաշնակիցներին աջակցելու ժամանակն է»,- գրել է նա։
--00--ԱՀ