ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Հունվարի 17-ին Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Իրանի միջուկային գործարքի վերականգնման թեման, երկկողմ հարաբերությունները և միջազգային իրադարձությունները:
Լավրովը և Աբդոլահիանը, մասնավորապես, կանդրադառնան մի շարք միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և Շանհայան համագործակցության կազմակերպությունում երկու երկրների համագործակցությունը:
Բացի այդ, երկու նախարարները կքննարկեն իրավիճակն Աֆղանստանում, Սիրիայում և Անդրկովկասում:
--00—ՅՄ