Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

7AOQ7EU2GJIX7M3CKNI7JLZQWI-scaled-1

Հոկտեմբերի 17-18-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հարթակը ներառում է Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։

«Մենք այս ձևաչափը դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տևական խաղաղության և կայունության հասնելու տարածաշրջանային առաջնորդների ջանքերը համակարգելու արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման հնարավորություն»,- ասել է Զախարովան։ 

Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկկողմ հանդիպումներ կունենա նաև գործընկերների հետ։

--00—ՅՄ