ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Մենք ենթադրում ենք ունենալ համակարգ, որը թույլ կտա թողարկել իդենտիֆիկացիայի քարտեր, որոնք կպարունակեն ավելի շատ տեղեկատվություն, քան այսօրվա անձնագիրն է՝ տրադիցիոն: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով թվային տեխնոլոգիաներին ու նոր սերնդի նույնականացման քարտերին:
«Դա միայն Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում է»,- ասել է փոխվարչապետը:
Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր համակարգը պետք է թույլ տա բացառել նույնականացման քարտը ձեռքի տակ ունենալու անհրաժեշտությունը:
«Ներհայաստանյան կյանքում նույնականացման քարտ քաղաքացուց չպետք է ուզեն: Նրա բջջային հեռախոսի վրա պետք է լինի հավելված, որի ինֆորմացիան բոլոր անհրաժեշտ տեղերում արտացոլվի»,-ասել է նա:
--00—ՅՄ