ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի հետո թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
«Հայ գործընկերոջս հետ քննարկել եմ Լաչինի միջանցքում տիրող տագնապալի իրավիճակը, հումանիտար ճգնաժամը և շրջափակումը, որում հայտնվել է 120 հազար խաղաղ բնակիչ։
Լյուքսեմբուրգը Ադրբեջանին կոչ է անում ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ Լաչինի միջանցքով։ Բոլոր կողմերը պետք է լուծումներ գտնեն երկխոսության միջոցով»,- գրել է Ասելբորնը:
--00—ԼՄ