ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Իրանական «Իրան» թերթի լրագրող Մոհամմադ Մոթլաղը թվիթերյան իր էջում տեղեկացնում է, որ սիրիական պատերազմի սկզբում «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական կազմավորմանը միացած սիրիական բանակի դասալիք սպաները ադրբեջանական բռնազավթման մեջ գտնվող Բերձորում մարզում են Բաքվի բռնապետի հատուկջոկատայիններին Իրանում Ատրպատականի կենտրոն Թավրիզը գրավելու սցենարով։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բաքվի բռնապետության ՊՆ-ն թուրքական առաջնորդությամբ իրականացնում է բաշիբոզուկների՝ պարսկերենի ուսուցումը և ռազմական վարժանքների միջավայրը Ատրպատականի պայմաններին նմանեցնելը»,-գրել է նա։
--00—ՅՄ