ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Թբիլիսիի Վազիսուբանի բնակելի թաղամասում տղամարդն ընկել է վերելակի հորանը, կինը իջել է նրան օգնելու, սակայն այդ պահին վերելակն աշխատել է, ինչի հետևանքով երկուսն էլ մահացել են։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ մահացածները 36-ամյա Արման Սարկիսովն ու 32-ամյա Արմինե Ոսկանյանն են։
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ՝ նրանց 4-ամյա որդու աչքի առաջ։
--00--ԱՀ