ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միկդադը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե թուրքական զորքը և նրան հարող ընդդիմադիրները դուրս գան Սիրիայի հյուսիսից և վերջ տան oկուպացիային։ Այս մասին հայտնում է Emenihaber.am-ը։
Թուրքակաան կայքն ընդգծում է, որ այս հայտարարությունը տեղի է ունենում թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Մոսկվայի արած փորձերի համատեքստում։
Ավելի վաղ Մոսկվայում կայացել էր Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել էին սիրիական գնաժամի հաղթահարման ուղիները։
--00—ՅՄ