ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
--00—ՅՄ