ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է․
«Խորին ցավակցությունս եմ հայտնում Գեղարքունիքում հրդեհից զոհված մեր զինվորների հարազատներին:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորում ստացած զինծառայողներին»:
ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
--00—ԼՄ