ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հնդկաստան։
Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի հրավերով հունվարի 23-ից 26-ը Նյու Դելիում ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները կմասնակցեն «Տեխնոլոգիաների օգտագործում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովին»։ Ծրագիրը ներառում է երկօրյա միջազգային համաժողով, որին հաջորդում են ընտրողների ազգային և Հանրապետության օրվա տոնակատարությունները։
ԿԸՀ նախագահի հետ Նյու Դելի կմեկնեն ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար Սեդաննա Մարգարյանը։
Նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Հնդկաստանի ընտրական հանձնաժողովի կազմակերպած «Ընտրությունների կառավարման մարմինների դերը, շրջանակը և կարողությունը» թեմայով երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել էին ՀՀ ԿԸՀ անդամներ Արուսյակ Տերչանյանը և Սիլվա Մարկոսյանը։
--00—ԼՄ