ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Երևան քաղաքի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցում» հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահը ընդգծում է՝ Կառավարությունը, առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, պետք է օր նշանակի, երբ կառավարությունը կհաստատի, մենք էլ կհաստատենք․
«Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածը, և այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի, սակայն ամեն դեպքում կառավարությունն է օրը նշանակում»,- մանրամասնել է նա։
--00—ՍՊ