ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԱՊԿ մամուլի ծառայությունից, Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։
Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ