ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:
«Տնտեսավարողները, բույսերի վեգետացիայի ընթացքում սնուցման նպատակով պահանջվող օրգանական պարարտանյութի՝ կալիումի հումատի ձեռքբերման համար կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն»,-տեղեկացրել են գերատեսչությունից:
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է զանգահարել 047 94 35 01 հեռախոսահամարով:
--00—ՅՄ