ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Որպեսզի հասկանալի լինի Իրանի վրա մի քանի ԱԹՍ-ով գիշերային հարձակման ազդեցությունն Իրանի ներսում տրամադրությունների, պետք է դուրս գալ հայկական ընկալումների մասշտաբներից։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Խոսքը գնում է մոտ 87 միլիոն բնակչությամբ, Ֆրանսիայից մոտ երեք անգամ մեծ և հազարավոր պաշտպանական ու ռազամաարդյունաբերական օբյեկտներ ունեցող պետությունում կենսական կարևորություն չունեցող մեկ-երկու օբյեկտի վրա հարձակման մասին, որը զգաստացնող է, բայց ոչ երբեք խուճապի հանգեցնող։
Ընդ որում, առկա տեղեկատվությունից պարզ է դառնում, որ իրանական պաշտպանական համակարգն ակնկալել է նման հարձակում և պատրաստ է եղել դրան։
Իրանցիներն ընդհանրապես պատրանքներ չունեն իբր «հավերժական խաղաղության» մասին և, Ք. ա. 7-րդ դարից ունենալով կայսերական պետականության ավանդույթ ու փերձառություն, շատ լավ գիտեն Առաջավոր Ասիայում ապրելու և զարգանալու բանաձևը, որը ենթադրում է փաստացիորեն «հավերժական պատարեզամին» պատրաստ լինել»։
--00—ՅՄ