ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
«Թեհրանի և Բաքվի կառավարությունները թույլ չեն տա չարակամներին ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»,-ասել է Իրանի նախագահը:
Ռայիսին ցավակցել է Ադրբեջանի ժողովրդին ու կառավարությանը՝ Թեհրանում այդ երկրի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ և նշել, որ հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան Թեհրանում հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել՝ երկու մարդ։
--00—ՅՄ