ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն սերբ Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթանակ տարավ Ավստրալիայի բաց առաջնությունում:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակչում Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով:
Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի իր 22-րդ տիտղոսը: Նա հավասարվեց Ռաֆայել Նադալին տիտղոսների թվով:
--00—ՅՄ