ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Հայաստանն է իմ տունը, ես այստեղ եմ ինձ լավ զգում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթող, ավտոարշավորդ Արթուր Գորոյանը։
Նա նշեց, որ իր ընտանիքը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն անընդհատ տեղափոխվում և ճանապարհորդում․ «Բայց պետք է ասեմ, որ ամենուր ելույթ եմ ունենում ՀՀ դրոշի ներքո, և հենց դա է իմ տունը»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ