Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ավտովթար

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։ Հաղորդում է shamshyan.com-ը։ 



Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 



Վթարի փաստով՝ Հ․ Հովհաննիսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 



Mercedes Travego ավտոբուսը, որի մեջ եղել են մեծ թվով քաղաքացիներ, բախումից հետո դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բլրակում։ Ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ ավտոբուսը կողաշրջվեր։ 

 

 

--00—ՍՊ