ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը սոցցանցի իր էջում գրել է․ «Հայաստանից եկած փրկարարների խումբն Ադըյամանում է աշխատում։ Ովքեր ունեն հասցեներ, որտեղ փլատակներից ձայներ են լսվում, խնդրում եմ տեղեկացրեք»։
Հիշեցնենք, որ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը նախօրեին հայտնել էր, որ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններին։
--00—ՅՄ