ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Հայաստանում ԵՄ առաքելությունը կսկսի աշխատանքը փետրվարի 20-ից, որի կազմում կլինեն 8 ժանդարմներ Ֆրանսիայից։ CivilNet-ին հայտնել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն:
«Ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը»,–ասել է Լուազոն։
Նրա խոսքով` առաքելությունը լինելու է ԵՄ «աչքերն ու ականջները տեղում», և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները:
Պատգամավորը հույս է հայտնել, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ։
--00—ՍՊ