ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ ուղարկված ԵՄ առաքելությաբնը, որոնք սկսում են իրենց աշխատանքը փետրվարի 20-ից․
«Մենք մեկնարկեցինք Հայաստանում ԵՄ առաքելությունը, որն այժմ գործում է և այսօր իրականացրեց իր առաջին պարեկությունը։
Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գրել է նա։
--00—ՍՊ