ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․
«ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ տոտալ հիբրիդային պատերազմ է սանձազերծել, ինչը երկու միջուկային տերությունների միջև ռազմական ուղիղ առճակատման իրական վտանգ է ստեղծում։
Վաշինգտոնը պետք է գիտակցի՝ Մոսկվայի հետ հարաբերությունները պետք է կառուցել միայն իրավահավասարության ու փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա, դրան այլընտրանք գոյություն չունի»։
--00—ՍՊ