ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի մի բնակիչ տելեգրամյան ալիքներից մեկով զբաղվում է թմրամիջոցների առուվաճառքով:
Իրացնելով ստացված տվյալները՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Վերին Անտառային փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և Արաբկիրի բաժին տեղափոխեցին երևանաբնակ 29-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով երկու փաթեթ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
--00—ԼՄ