ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
ԱՀ Առողջապահության նախարարությունը Բժշկական օգնության և կազմակերպման բաժնի աշխատանքները կանոնակարգելու նպատակով սահմանել է քաղաքացիների ընդունելության ժամանակացույց։ Այս մասին հայտնում են ԱՀ Առողջապահության նախարարությունից։
Ընդունելություն կիրականացվի յուրաքանչյուր աշխատանքային օր (բացի շաբաթ և կիրակի օրերից)` ժամը 11։00-ից մինչև 13։00-ն ներառյալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել /047/ 94-87-56 հեռախոսահամարին։
--00—ՅՄ