ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Մոլդովայի օդային տարածքը փակ է, չեղարկվել են պլանավորված չվերթները։ Այս մասին հաղորդում է «Air Moldova»-ի մամուլի ծառայությունը։
«Այս պահին Մոլդովայի օդային տարածքը փակ է, մենք սպասում ենք թռիչքների վերսկսմանը։ Այսօրվա չվացուցակը փոփոխության կենթարկվի»,-ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում։
Քիշնևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել են, որ չվերթները չեղարկվել են, սակայն հրաժարվել են լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։
Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը։
--00—ՅՄ