ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր միկրոբոգում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցին։
«Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով եմ, որ սա հայ–թուրքակaն հարաբերություններում առաջիկա իրադարձությունների ազդարարողն է»,– գրել է Տոյվո Կլաարը։
--00—ԶՀ