ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Բայրամովը նշել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջնորդությամբ անցկացվող խաղաղության օրակարգի հանդիպումների դրական արդյունքով, և որ 30 տարի անց «պատմական հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»։
--00—ՅՄ