ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դինո Քոնաքովիչին։ Մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիա ժամանած որոնողափրկարարական խմբերի և տարբեր երկրների ու կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնության մասին, նշել է, որ համատարած ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում։ Տգեղ արտահայտություններ են արվում փրկարարների հասցեին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Այդպես ճիշտ չէ։ Ցավոք, ապատեղեկատվություն տարածողների մի զգալի մասը մեր լրատվամիջոցներն էին, մեր օգտատերերը»,- նշել է Չավուշօղլուն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ