ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է հանրությանը հայտնի «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու համար։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
--00—ՅՄ