Կառավարությունը 16,6 մլրդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կմ երկարությամբ ճանապարհների նորոգման համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

0a5865ef-c5f8-45e5-b272-6d4e238f79f1.jpg

Կառավարությունը 16,6 միլիարդ դրամ կհատկացնի ընդհանուր 89,6 կիլոմետր երկարությամբ ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ընդհանուր առմամբ, այս փաթեթով հիմնանորոգվող և վերակառուցվող ճանապարհների երկարությունը կազմում է 89,6 կմ։ Հիմնանորոգումների և նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 17,74 միլիարդ դրամ, որից միայն 16,6 միլիարդ դրամը՝ շինարարության, 173 միլիոն դրամ՝ տեխնիկական վերահսկողության, 162 միլիոն դրամ՝ հեղինակային վերահսկողության, իսկ նախագծային փաստաթղթերի համար 79 միլիոն դրամ»,- ասաց Սանոսյանը։

Կհիմնանորոգվի Սուրենավան-Երասխ 12,2 կմ, Քաջարանից դեպի Մեղրի  8,2 կմ, , Սևան-Մարտունի-Գետափ 17 կմ և այլ ավտոճանապարհների հատվածները։



--00—ԶՀ