Կառավարությունը 2 մլրդ 830 մլն դրամ կուղղի ճանապարհաշինությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

կառ

ՀՀ կառավարության նիստում ընդունվեց որոշում‚ համաձայն որի՝ կհատկացվի 2 մլրդ 830 մլն դրամ 4 ճանապարհահատվածի շինարարության և դրանց տեխնիկական ու հեղինակային հսկողության համար և 2 ճանապարհահատվածի ավարտականների համար: Ընդհանուր երկարությունը 22 կիլոմետր է, 10 կիլոմետրը՝ միջպետական, 12 կիլոմետրը՝ տեղական նշանակության ճանապարհներ են:

--00—ԼՀ